Վարակաբանություն
Ռոտավիրուսային ինֆեկցիա
Ինչպես բուժել աղիքային գրիպը: Ռոտավիրուսային ինֆեկցիան (ստամոքսային և աղիքային գրիպ) աղիքային ինֆեկցիաների ձևերից մեկն է, որով կարող են հիվանդանալ յուրաքանչյուր տարիքի մարդիկ, բայց ամենից հաճախ ռիսկի խմբում են գտնվում 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաները:
Վիրուսը բազմանում է ստամոքսի և բարակ աղու լորձաթաղանթի բջիջներում և դուրս գալիս կղանքով: Այն փոխանցվում է սննդի կամ կեղտոտ ձեռքերի միջոցով: Լորձաթաղանթի ախտահարումը հանգեցնում է մարսողության խանգարման, օրգանիզմի սուր ջրազրկման և աղիների վատ աշխատանքի:
Հիվանդության առաջին ախտանիշներն են` նոպայաձև, սուր ցավերը, փսխումը (օրը մի քանի անգամ), մարմնի ջերմաստիճանի բարձրացումը մինև 38oC, թուլությունը: Կղանքը դեղնավուն է, սուր թթվահոտով: Ռոտավիրուսային ինֆեկցիաներն ախտանիշներով նման են սալմոնելոզին, սննդային թունավորումներին: Դրանք անհրաժեշտ է տարբերել: Ստամոքսային գրիպից հետո իմունիտետը կայուն է մնում: Չափահաս մարդը կարող է, նույնիսկ, չնկատել, որ հիվանդ է, իսկ նրան վարակել կարող են երեխաները, որոնց հետ նա շփվել է:
Հատուկ բուժում գոյություն չունի, այդպիսի դեպքերում անցկացվում է ախտանշաբանական բուժում, այսինքն, բուժումն ուղղված է հիվանդության դրսևորումների` լուծի հեռացմանը, մարմնի ջերմաստիճանի իջեցմանը և այլն: Նշանակվում են սննդակարգեր և մարսողության գործընթացները լավացնող պատրաստուկներ` ֆերմենտներ:
Երեխայի օրվա սննդակարգից անհրաժեշտ է բացառել կաթնային և կաթնաթթվային բոլոր մթերքները, բացառություն են կազմում կրծքով կերակրվող երեխաները: Հիվանդության ժամանակաընթացքում երեխաների մոտ նկատվում է ախորժակի վատացում, սակայն հարկ չկա նրանց ստիպողաբար կերակրել: Մարմնի բարձր ջերմաստիճանը դժվարությամբ է իջնում և կարող է այդ վիճակում մնալ մինչև 5 օր: Այդ դեպքում պետք է անմիջապես հրավիրել տեղամասային մանկաբույժին: Ջրա-աղային հավասարակշռության կարգավորման համար հանձնարարվում է պատրաստել ռեգիդրոնի լուծույթ և ընդունել յուրաքանչյուր ժամը մեկ` 50 մլ: Երեխան կարող է քնկոտ դառնալ, դրա համար աշխատեք նրան քիչ անհանգստացնել և մշտապես չափել մարմնի ջերմաստիճանը, իսկ երբ արթնանա, փորձեք շատ հեղուկ տալ նրան:
Ռոտավիրուսային ինֆեկցիայի դեպքում աղիների թուլությունը կարող է ձգվել մինչև 5 օր: Դրա համար աղիքային մանրէային ինֆեկցիաների կանխարգելման համար այն բոլոր պատրաստուկները, որոնք պետք է ընդունեն երեխաները, անհրաժեշտ է համաձայնեցնել բուժող բժշկի հետ: Ստամոքսում և աղիներում մարսողության գործընթացների կարգավորման համար անհրաժեշտ է ընդունել ֆերմենտային պատրաստուկներ, որոնք սկսում են ներգործել անմիջապես ստամոքսի մեջ: Այդ պատրաստուկներին են դասվում մեզիմ-ֆորտեն, որի կազմության մեջ մտնում են մարսողության գործընթացների կարգավորման համար այնպիսի ֆերմենտներ, ինչպիսիք են` ամիլազան, լիպազան, տրիպսինը և քիմոտրիպսինը:
Նաև շատ կարևոր է պահպանել կանխարգելիչ միջոցառումները, երեխային սովորեցնել փողոցից տուն մտնելիս և ուտելուց առաջ խնամքով լավանալ ձեռքերը:
Կարդացեք նաև
Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...
Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն